ՄԵՆՔ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՅՆ ՄԻԱՍԻՆ

ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ՈՐՊԵՍ ՆԵՐԴՐՈՒՄ ՁԵՐ ԲԻԶՆԵՍՈՒՄ

ՈՐԱԿՅԱԼ, ԼԻԱՐԺԵՔ ԵՎ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ

ՈՐԱԿՅԱԼ, ԼԻԱՐԺԵՔ ԵՎ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարադրամի փոխարժեք



409.66 AMD
522.77 AMD
9.99 AMD

Նորություններ


back next

Հարցում


Բեռնում...

Հարգելի բարեկամ,

Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր ընկերության պաշտոնական կայքում: Այցելելով մեր կայք, Դուք կարող եք ծանոթանալ "ԷդԱրթհաուսքընսալթինգ” ՍՊԸ պատմությանը, գործունեությանը, մեր աշխատանքային թիմին, աշխատանքային մոտեցումներին, մտածողությանը եւ սկզբունքներին: Կայքում կգտնեք ոչ միայն մեր ընկերության վերաբերյալ տեղեկատվություն, այլեւ տեղեկություններ տնտեսության առօրյա ընթացքի մասին՝ նորություններից մինչեւ արտարժույթի փոխարժեքի մասին ամենօրյա տվյալներ:

Կայքում Դուք կարող եք ծանոթանալ նաեւ Հայաստանի տնտեսական դաշտին առնչվող օրենսդրական ակտերի, մեզ ուղղել դրանց և տնտեսվարման այլ պարագաների վերաբերյալ հարցեր ու ստանալ պատասխան, իսկ մենք սիրով կփորձենք օգտակար լինել ձեզ մեր պատասխաններով: Այդպիսով մենք նպատակ ենք հետապնդում նաեւ մատուցել հնարավորինս որակյալ, լիարժեք եւ լայնածավալ ծառայություններ:

Մեր կազմակերպության նպատակն է գործընկերների և մնացյալ բոլոր շահագրգիռ անհատների ու կազմակերպությունների հետ համատեղ բարելավել հաշվապահական հաշվառման ու ընդհանրապես բիզնես խորհրդատվության ոլորտը, մատուցվող ծառայությունների որակը, որը թույլ կտա նշանակալից բիզնես հաջողությունների հասնել թե մեր ընկերությանը, թե նաեւ ՀՀ տնտեսական միջավայրում օրինական գործունեություն ծավալող մյուս բոլոր տնտեսվարողներին:

Մեր կայքում Ձեր ներկայությունը միշտ սպասված է եւ հաճելի:

Շնորհակալություն:

Հարգանքով՝ "ԷդԱրթհաուսքընսալթինգ" ՍՊԸ տնօրինություն:

Ընկերության մասին

ԷդԱրթհաուսքընսալթինգ

ԷդԱրթհաուսքընսալթինգ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականին:

Կազմակերպության հիմնադիրներն են Արթուր Ավագյանն ու Էդուարդ Բադալյանը՝ հաշվապահական հաշվառման և բիզնես խորհրդատվության ոլորտում երկարատև աշխատանքի փորձ ունեցող մասնագետներ, ովքեր մինչ կազմակերպության հիմնումը աշխատել են այլ ընկերություններում:

Մասնագետների փորձառության սկզբունքով է համալրվել նաեւ ԷդԱրթհաուսքընսալթինգի աշխատակազմը:

Կարդալ մանրամասն